Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոր մարզահագուստ և գնդակներ՝ պատանի ֆուտբոլիստներին

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը`www.berdcity.am –ը տեղեկացնում է, որ  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի ֆուտբոլի թիմին նոր մարզահագուստ և գնդակներ է նվիրել:

«Սա արդեն 2-րդ նվիրատվությունն է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ մեր մարզադպրոցի պատանի ֆուտբոլիստներին: Երեխաները ոգևորությամբ են ընդունել ֆուտբոլային որակյալ մարզահագուստն ու գնդակները: Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի և անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Ես իմ սաների հետ ջանք ու եռանդ չեմ խնայելու, որպեսզի մեր համայնքում ֆուտբոլն ավելի զարգանա»,-նշեց թիմի և համայնքի ֆուտբոլի մարզիչ Վահե Խաչատրյանը:

Պատանի ֆուտբոլիստներն առաջիկա մրցաշարին կմասնակցեն նոր մարզահագուստով: 

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ անցկացված մանկապատանեկան ֆուտբոլի մարզային մրցաշարում Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի ֆուտբոլի թիմը 2-րդ պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել:

 

Հրապարակվել է։ 08:08 10/09/2019