Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նավուրի ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ «Շեն» բարեգործական ՀԿ-ի և Բերդի համայնքապետարանի համատեղ ֆինանսական ներդրմամբ վերանորոգվում է Նավուրի ֆուտբոլի մարզադաշտը:

Նավուրի վարչական ղեկավար Արամ Նիգոյանը տեղեկացրեց, որ ցանկապատվելու է մարզադաշտի ողջ տարածքը, վերանորոգվելու են դարպասները, ինչպես նաև կառուցվելու են  նստատեղեր՝ հանդիսատեսի համար:

Մարզադաշտը ծառայելու է թե՛ դպրոցի աշակերտներին, թե՛ գյուղի բնակչությանը:

Հրապարակվել է։ 15:16 06/11/2019