Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզուհիները բողոքում են Դոհայում չափազանց ինտիմ նկարահանումներից (տեսանյութ)

Քաթարի մայրաքաղաք Դոհայում  անցկացվող    թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությունում  փորձարկվեց  նորույթ, երբ  մեկնարկի պատրաստվող մարզիկներին նկարահանում  են առջեւից եւ հետեւից։  Գերմանացի  մարզուհի Ջիմա Լյուկենկեմպերն ասել է, որ չի կարծում, որ կանայք  այդ պլանի  մշակմանը մասնակից են եղել։ Նա ասել   է, որ նման նկարահանումներից  ինքը տհաճություն է զգում։ Նա թիմակից Տատյանա Պինտոն նույնպես դժգոհել է նման նկարահանումներից։ Այն բանից հետո, երբ Գերմանիայի թեթեւ ատլետիկայի ասոցացիան հեռուստատեսային  օպերատորների  այդ աշխատաոճի վերաբերյալ բողոքել   է  թեթեւ ատլետիկայի  միջազգային ֆեդերացիա,  առաջնության կազմակերպիչները մարզիկների խոշոր պլանով պատկերները սկսել են  ցուցադրել  միայն նրանց մեկնարկի ժամանակ։



Հրապարակվել է։ 12:00 30/09/2019