Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խաղն ավարտվեց 4:4 հաշվով. հաղթեց բարեկամությունը

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը`www.berdcity.am –ը տեղեկացնում է, որ  սեպտեմբերի 7-ին Չորաթանում կայացավ ֆուտբոլային հանդիպում՝ նվիրված գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների և կյանքից անժամանակ հեռացած չորաթանցիների հիշատակին:

Ֆուտբոլային հանդիպմանը ներկա էին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, այլ հյուրերԱրդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնության հեղինակը լեհաստանաբնակ չորաթանցի Վարդան Լազրյանն է:

«Հանդիպումն անցավ բարձր մակարդակով, ծառայեց իր նպատակին: Մասնակցեցին Չորաթանի և Չինարիի ֆուտբոլային թիմերը, հիմնականում՝ վետերան-ֆոտբոլիստները, որոնք կարողացան գեղեցիկ խաղ ցույց տալ: Այն ավարտվեց 4:4 հաշվով.  հաղթեց բարեկամությունը»,-տեղեկացրեց Բերդ համայնքի ղեկավարի խորհրդական, ֆուտբոլային հանդիպման մրցավար Արկադի Յամուկյանը:

 

 

Հրապարակվել է։ 05:55 10/09/2019