Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջան անունը բարձր պահեք

Սեպտեմբերի 16-ին կայացել են Հայաստանի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի բոլոր 8 հանդիպումները: «Շիրակ-2»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Դիլիջանին» և 8:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել: Գյումրեցիների կազմում պոկեր է ձևակերպել Գևորգ Վարդիկյանը, հեթ-տրիկով աչքի է ընկել Առլեն Ծատուրյանը, ևս մեկ գոլ էլ հեղինակել է Աշոտ Վարդանյանը: «Դիլիջանի» գոլերը խփել են Սեմյոն Մուրադյանը և Կարեն Ենգիբարյանը:

«Շիրակ-2»-ն այս հաղթանակի շնորհիվ 6 միավոր ունի իր ակտիվում ու «Դիլիջանը» 5 խաղից հետո ոչ մի միավոր չունի ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

Հրապարակվել է։ 13:15 18/09/2019