Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդի պատանի ֆուտբոլիստների տպավորիչ հաղթանակները

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 20-ին  Ստեփանավանում կայացել է ֆուտբոլային հանդիպում՝ Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի և Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոցի թիմերի(մասնակցել են 2007-2008թթ. և  2009-2010 թթ. ծնված երեխաները) միջև:

«Բարեկամության  գավաթի» մրցաշարը կայացել է Ստեփանավանի մանկապատանեկան մարզադպրոցի ֆուտբոլի մարզիչ Դանիել Սիմոնյանի նախաձեռնությամբ:

«Երեխաները տեխնիկապես գրագետ, արտակարգ խաղ ցուցադրեցին: Հետևելով խաղին՝ թե՛ ես՝ որպես մարզիչ, թե՛ երկրպագուները մեծ բավականություն ստացանք: Դահլիճը լեփ-լեցուն էր, և,  իսկապես, բոլորը հիացած ու տպավորված էին  երեխաների խաղով»,-նշեց Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի ֆուտբոլի մարզիչ Վահե Խաչատրյանը:

Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի թիմերը խոշոր հաշվով հաղթանակ են տարել. 2007-2008 թթ. ծնված երեխաները հաղթել են 10:7, 2008-2009թթ.-ին ծնվածները՝ 8:4 հաշվով:

«Անելու ենք հնարավոր ամեն բան, որպեսզի բոլոր մրցաշարերից վերադառնանք մեր համայնք միայն ու միայն հաղթանակով: Բոլոր ջանքերս ծառայեցնելու եմ այդ նպատակի իրականացմանը»,-հավելեց Վահե Խաչատրյանը:

Ֆուտբոլիստները պարգևատրվել են դիպլոմներով«Բարեկամության գավաթը» տրվել է Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի թիմերին:

 

Հրապարակվել է։ 08:05 22/10/2019