Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդի համայնքի մարզիկներն Արցախից վերադարձել են փայլուն հաղթանակով

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի»՝ Բերդ համայնքում գործող մարզական ակումբների մարզիկները հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտում, մասնակցել են 2019թ.-ի «Արցախի բաց առաջնությանը»:

Ինչպես տեղեկացրեց «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» ՝ Բերդ համայնքի մարզիչ Համլետ Աթոյանը, առաջնությանը մասնակցած բոլոր 9 մարզիկները զբաղեցրել են 1-ին պատվավոր հորիզոնականը և պարգևատրվել գավաթներով, մեդալներով, պատվոգրերով:

«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիան» Բերդ համայնքում գործում է 2016թ.-ից: Համայնքի մարզական ակումբների սաները  բազմիցս աչքի են ընկել հաջող ելույթներով ու փայլուն հաղթանակներով:  

Հրապարակվել է։ 06:55 30/10/2019