Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդ համայնքի ղեկավարը պարգևատրել է Արծվաբերդի միջն. դպրոցի՝ Հայաստանում լավագույնը ճանաչված թիմի անդամներին և զինղեկին


Նոյեմբերի 5-ին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն այցելել է Արծվաբերդի Բ. Աղաբաբյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի շրջանակում Հայաստանում լավագույնը ճանաչված թիմի անդամներին:

Համայնքի ղեկավարը շնորհավորել է դպրոցի զինղեկ, մայոր Գուրգեն Զարգարյանին և թիմի անդամներին նշանակալի  ձեռքբերման համար՝ շեշտելով, որ այն սովորական հաղթանակ չէ:  

Հարություն Մանուչարյանը պատվոգրով պարգևատրել է Արծվաբերդի Բ. Աղաբաբյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ, մայոր Գուրգեն Զարգարյանին, շնորհակալագրերով՝ դպրոցի թիմի անդամներին: Թիմին տրամադրվել է  նաև դրամական պարգև:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացված նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի շրջանակում հաղթող է ճանաչվել Արծվաբերդի Բ. Աղաբաբյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:

Հրապարակվել է։ 06:57 06/11/2019