Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սիփան Փաշինյան.«Լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար»

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս անգամ լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար:

     Սիրելիʹ նոյեմբերյանցիներ, ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերը լավ լուր հայտնեց, որ ուզում է (ոչ առաջին անգամ է նման բան անում) իր կողմից նվեր անի համայնքին՝ ասֆալտապատելով որոշ տարածքներ։ Միասին այցելել ենք Նոյեմբերյան, ծանոթացել բազմաբնակարան շենքերի բակերում տիրող վիճակին, և որոշվել է որպես նվեր Նոյեմբերյան համայնքին, ասֆալտապատել հետևյալ շենքերի բակերն ամբողջությամբ:

Տերյան 1
     Տերյան 3
     Տերյան 5
     Տերյան 7
     Տերյան 9
     Դպրոցականների 44:
     Այս շենքերի բակում անձրևոտ եղանակին հնարավոր չի լինում քայլել առանց ցեխոտվելու»:

 

Հրապարակվել է։ 08:10 08/11/2019