Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանում ոգեկոչեցին ցեղասպանության զոհերի հիշատակը


Ապրիլի 24-ին Հայաստանում  եւ  աշխարհի տարբեր երկրներում հարգեցին 1915թ նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը։ Տավուշի   մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում մարդիկ առավոտից ծաղիկներով այցելելում  էին Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գտնվող հուշարձան։ Ժամը 11-ի սահմաններում Նոյեմբերյանի համայնքապետարանի շենքից  համայնքապետարանի ու համայնքապետարանի ենթակայությամբ  գործող հիմնարկությունների   աշխատակիցները` համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի գլխավորությամբ , երթով շարժվեցին  Սուրբ Սարգիս եկեղեցի եւ ծաղիկներով խոնարհվեցին  հայոց  զոհերի  հիշատակը  խորհրդանշող հուշարձան-խաչքարին։ Օրվա ընթացքում հուշարձան էիյն այցելում ազատամարտիկներ, զինվորականներ, Նոյեմբերյանի բազում բնակիչներ։  

Հրապարակվել է։ 13:28 24/04/2019