Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կրկնակի չափով տարբերություն

Տ

ավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում  է, որ մարտի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կայացրել է  հետեւյալ որոշումը. «1. ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահական  պետական ոչ  առեւտրային կազմակերպությունների տնօրենների  պաշտոնային դրույքաչափերը սահմանել հարյուր ութսուն հազար ՀՀ դրամ: 2. «Կոթիի ԳԲԱ »,  «Խաշթառակի ԱԱՊԿ»,« Նավուրի ԱԱՊԿ» եւ «Մովսեսգեղի ԱԱՊԿ» պետական ոչ  առեւտրային կազմակերպությունների տնօրենների  պաշտոնային դրույքաչափերը սահմանել իննսուն  հազար ՀՀ դրամ: 3. Սույն  որոշումը տարածվում է 2019թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»: Առողջապահական հիմնարկները ոչ թե պատկանում են Տավուշի մարզպետարանին, այլ`  գտնվում են մարզպետարանի ենթակայության տակ, Տավուշի   մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների դրույքաչափերի կրկնակի տարբերությունն   անտրամաբանական է:

Հրապարակվել է։ 19:54 01/04/2019