Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Անդրանիկ Վիրաբյանի պաշտոնավարման 4 տարում Խաշթառակում բազում գործեր են արվել(լուսանկարներ)

Սեպտեմբերի 29-ին  Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում  կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Թեկնածուները երկուսն են,այդ թվում ՝ գործող համայնքապետ, 2015թվականից  Խաշթառակը ղեկավարող Անդրանիկ Վիրաբյանը։ Ա Վիրաբյանին հարցրինք թե իր պաշտոնավարման շրջանում  Խաշթառակ համայնքում ի՞նչ աշխատանքներ են կատարվել։ Նա ասաց, որ ամենառաջին գործերից մեկը  թալանված, չգործող  մանկապարտեզին էր առնչվում, հիմնանորոգվել է  շենքի տանիքն՝  ամբողջությամբ ,  պետական հրատապ ծրագրով     հիմնանորոգվել է  շենքի օգտագործվող  հարկաբաժինը՝  առաջին եւ երկրորդ  հարկերը։  Մանկապարտեզի շրջակայքը,որը  շատ վատ վիճակում էր,  բարեկարգվել  է։ Մանկապարտեզ  կհաճախի  շուրջ  60 երեխա,  26 երեխաների համար արդեն  գույք է ձեռբ բերվել, մյուս  երեխաների համար նույնպես առաջիկայում գույք  ձեռք կբերվի, մինչեւ հոկտեմբերի 10-ը մանկապարտեզը կբացվի։  Համայնքապետարանի շենքի երկրորդ հարկի մի հատվածում կատարվել է հիմնանորոգում, կահավորվել եւ գործում է  մեծահասակների  խաղասենյակ, որը գյուղում նախկինում չի եղել։  «Վոլրդ Վիժն» կազմակերպության հետ համագործակցությամբ գյուղամիջում կառուցվել  է ավտոկանգառ։  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով   ձեռք են  բերվել հացահատիկահավաք կոմբայն եւ թրթուրավոր տրակտոր, այդ տեխնիկայի համար կառուցվել  է կայանատեղի։ Խաշթառակի  համայնքային  ընդհանուր 22  կմ  երկարությամբ ճանապարհները  տուժում  են տեղումներից , այդ ճանապարհները պարբերաբար  նորոգվում են, բարեկարգվում։ Գյուղի 54 ընտանիքների տրվել են  արեւային ջրատաքացուցիչներ։ Խաշթառակը Տավուշի մարզում առաջին համայնքն է, ուր ընտանիքներին արեւային   ջրատաքացուցիչներ են տրվել։  Այդպիսի  2 ջրատաքացուցիչ է տրվել գյուղի  մանկապարտեզին, մեկը՝  Խաշթառակի  միջնակարգ դպրոցին։ Գյուղի դպրոցին, մանկապարտեզին եւ համայնքապետարանին տրվել են   արեւային ֆոտովոլտային  կայաններ։ Դրանք բոլորը հատկացվել են անվճար։  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով, Աժ պատգամավոր Սիփան Փաշինյանի  աջակցությամբ,   արտերկրի բարեգործների ֆինանսական   օգնությամբ  Խաշթառակում  5,5 կմ երկարությամբ գիշերային լուսավորության ցանց է կառուցվել;  Հայաստանի անկախանալուց հետո  Խաշթառակը գիշերային լուսավորություն չի ունեցել։  Վերանորոգվել է  գյուղի մշակույթի տան տանիքի  քառորդ մասը։ Թալանված, կիսավոր մշակույթի տան շենքն ամբողոջությամբ նորոգելու համար ֆինանսական միջոցները չեն բավարարել։  Գյուղի խմելու ջրագիծը անցյալ դարի 60-ական թվականներին է  կառուցվել, այն անխափան գործարկելու համար ջրագծում  պարբերաբար, ամեն շաբաթ նորոգումներ են կատարվում։ 2020 թվականին  պետական  բյուջեի  ֆինանսավորմամբ ջրագիծն ամբողջությամբ կհիմնանորոգվի  ։ Բացի խմելու հիմնական  ջրագծից, գյուղի թաղամասերում  փոքր ջրագծեր կան, որոնք սպասարկում են 7-8 ընտանիքների , ովքեր անտառի աղբյուրներից  ջրագծեր  են անցկացրել։ Գործարար, բարեգործ  Միքայել Վարդանյանի  ֆինանսական   աջակցությամբ այդ  ջրագծերի համար տրվել  է  ընդհանուր 13 կմ երկարությամբ  պոլիէթիլենային խողովակներ։  2015թվականից  հետո  տեղադրվել են  2 հատ, 11 եւ 13 մետր  երկարությամբ սելավատարներ, որպեսզի  անձրեւներից գոյացած  սելավները  չքանդեն  ճանապարհները։

Ա․ Վիրաբյանին  հարցրինք  սեպտեմբերի 29-ին կայանալիք ընտրություններից իր ակնկալիքների մասին։ Նա  հայտնեց, որ , որ վստահում է  խաշթառակցիների ընտրությանը , քանզի ինքը սերում է ժողովրդից, մշտապես  սերտ կապի  մեջ է ժողովրդի հետ, համայնքի բնակչությունը  տեսնում  է համայնքում կատարվող աշխատանքները  եւ գնահատում դրանք։



Հրապարակվել է։ 07:21 25/09/2019