Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Tert.am . «Երևանի քաղաքապետարանի մրցույթը շահած ընկերության տնօրենը իմ հեռավոր ազգականն է, մեզ հետ կապ չունի. Իջևանի քաղաքապետի ԺՊ»

«Ռաշն Վոյաժ» ՍՊԸ տնօրեն Վահագն Ղալումյանը, որը կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, ոչ թե Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակար, Նիկոլ Փաշինյանի կնքահայր Հայկ Ղալումյանի հորեղբոր տղան է, այլ հեռավոր ազգականը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ղալումյանը:

«Նա իմ հերեղբոր տղան չէ, հեռու բարեկամ է, տարին մեկ անգամ տեսնենք իրար, թե ոչ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ուղիղ եթերով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթը շահած ընկերությունը կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել, ընկերության տնօրենը վարչապետի քավորի ազգականն է, նա նշել էր նաև, որ ըստ խոսակցությունների հորեղբոր տղան է:

Անդրադառնալով Խաժակյանի այն հայտարարությանը, թե Հայկ Ղալումյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի կենսագրությունից պարզ է, որ նա 2003-2006 թթ Իջևանի ճանշին վարչության գործադիր տնօրենի տեղակալ է եղել,  2006-2015 թթ. իջևանի ճանշին վարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ և մեղադրանքին՝ «փաստորեն Վահե Ղալումյանն ունի տենդերների մասնակցության սոլիդ փորձառություն, հետևաբար նա է հետհեղափոխական շրջանում է հենց ստեղծել «Ռաշն վոյաժ» ՍՊԸ-ն», Հայկ Ղալումյանն ասաց. «Իր հետ կապ չունի, որովհետև ինքն ընդամենը փոխտնօրեն է աշխատել, դա ի՞նչ կապ ունի ընդհանրապես տենդերի, մեկի կամ մյուսի հետ: Հիմնարկի սեփականատիրոջ հետ ի՞նչ կապ ունի փոխտնօրենը: Նորից եմ ասում՝ Վահագնը մեզ հետ կապ չունի, որ մեր ազգակիցն է, դա նշանակում է, որ մեզ հետ կապ ունի՞, ես ասում եմ՝ այդ մարդուն կարող է տարին մեկ անգամ տեսնեմ, կամ չտեսնեմ»:

 

Հրապարակվել է։ 13:53 18/05/2020