Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի սահմանագոտում բախումը ադրբեջանական ավտոմեքենա՞յի հետ է կապված


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Տավուշի մարզի սահմանային հատվածում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է և կառավարելի է:

«Տպավորություն ստացվեց, որ հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են և չգիտես ինչու՝ զգուշացումից հետո, մեքենան թողել, հեռացել են: Հնարավո՞ր է, որ այդ մեքենայի հետ կապված է, որ ուզեցել են վերադարձնել մեքենան, դրա համար են այդ գործողությունները սկսել»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան Դ. Տոնոյանն ասաց. «Եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային մեզ հետ և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որ ավտոմեքենան վերադարձվի: Անմիջապես սկսվել է հրետակոծություն»:

 

Հրապարակվել է։ 07:40 13/07/2020