Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետի հետաքրքիր մտքերը եւ գործերը



Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր հայտարարություններով շարունակում է զարմացնել մարզի բնակիչներին։ Նա այս տարվա մայիսի 17-ին  Իջեւանի տարածաշրջանի  Ենոքավան գյուղում, որպես մարզպետ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց, որ մինչեւ 2025 թվականը  նախատեսվում է արտերկրից սահմանամերձ Տավուշի մարզ  վերադարձնել  առնվազն 5000 ընտանիք, Տավուշի մարզի զարգացումը բնութագրող ինդիկատորը ժողովրդագրության ցուցանիշներն են։ Նա ասաց, որ առաջիկայում   10 ընտանիք է  պատրաստվում հայրենադարձվել Տավուշի մարզ, չնշելով, թե ո՞ր համայնքներում եւ  ե՞րբ են  են դրանք վերաբնակվելու։  Մարզպետն նույն ասուլիսում հայտարարեց , որ  2019թ ամռանը Տավուշում  մարզային հեռուստաընկերություն կգործարկի , դրանով գյուղատնտեսական հաղորդաշար կհեռարձակվի, գյուղացիներին գյուղատնտեսության վերաբերյալ պարբերաբար  օգտակար խորհուրդներ կտրվեն։  Տավուշի մարզ վերաբնակվող ընտանիքներ առայժմ չկան,մարզային հեռուստաընկերություն չի  գործարկվել։ Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների, գյուղերի վարչական ղեկավարների, մարզպետարանի աշխատողների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ  մարզպետ Չոբանյանը  համայնքների ղեկավարներին հայտնել է, որ նրանք չպետք է տարբերակեն համայնքների մանկապարտեզները եւ հանրակրթական դպրոցները, նույն կերպ պետք է զբաղվեն դպրոցների խնդիրների լուծմամբ։ Դպրոցները  գտնվում են  պետական ենթակայության ներքո, իսկ մանկապարտեզները՝ համայնքների։ Տավուշի  մարզի համայնքների  բյուջեն չի բավարարում  համայնքների   բազմաթիվ եւ բազմաբնույթ հիմնահարցերը վճռելուն, էլ ուր մնաց  պետական ֆինանսավորում ստացող դպրոցների հիմնախնդիրները լուծելուն։

 

 

Հրապարակվել է։ 08:53 27/09/2019