Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետարանը ինչո՞վ է պատճառաբանել քաղաքացուն օգնություն հատկացնելու մերժումը

 

Հունիսի 15-ին Լուսաձոր գյուղի բնակչուհի Սոֆյա Այվազյանը  հայտնեց, որ այդ օրը  իրեն է զանգահարել Տավուշի մարզպետարանի  առողջապահության  եւ սոցապ վարչության պետ  Ռուբեն  Տիգրանյանը եւ հայտնել, որ Սոֆյա Այվազյանին մարզպետարանի կողմից  օգնության  հատկացումը մերժվել է, քանի որ  Այվազյանների ընտանիքը Կարմիր Խաչի եւ Վորլդ  Վիժնի կողմից  սննդի օգնություն է ստացել։ Սոֆյա Այվազյանը, նրա քույրը եւ ծեր մայրը առողջական լուրջ խնդիրներ ունեն, սակայն դեղորայք գնելու փող չունեն։ Ս Այվազյանը հայտնեց, որ  այս տարվա մարտի 5-ին իրենց ընտանիքը ստացել է Կարմիր խաչի, մայիսի 5-ին՝ Վորդ Վիժնի կողմից  ցուցաբերված սննդի օգնությունը։ Սոֆյան տարակուսեց՝  եթե մարզպետարանն  իրենց  ընտանիքին  դրամական օգնություն  չի ցուցաբերում, ինչպիսի՞  ընտանիքների  է  ցուցաբերում։

Հավելենք, որ Տավուշի մարզպետարանը չի հրապարակում   դրամական օգնություն ստացած  քաղաքացիների ցուցակը,նրանց  ստացած օգնություն  չափը։ Նախկինում, մի քանի տարի առաջ, մարզպետարանը  այդ տվյալները  հրապարակում էր։

Հրապարակվել է։ 09:28 16/06/2020