Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ստյոպա Սաֆարյանն ավտովթարի է ենթարկվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավտովթարի է ենթարկվել Ստյոպա Սաֆարյանը։ Ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Բարեբախտաբար, տուժաներ չկան։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։

Հրապարակվել է։ 11:24 21/07/2019