Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի սահմանագոտում վիրավորվել է Կոթիի բնակիչ պայմանագրային զինծառայող

Հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքում   հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի  գյուղի բնակիչ 1991թ ծնված  Եղիշե Չախմախչյանը։  Նրան տեղափոխել են  Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Զինծառայողը վիրավորում է ստացել ուսի շրջանում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հրապարակվել է։ 15:33 04/10/2019