Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոր հարցեր Տավուշի մարզպետին

 

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին,  հղում անելով  « Տեղեկատվության  ազատության մասին» ՀՀ օրենքին,  պատվիրված նամակով  տեղեկատվական հարցում ենք ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին,  նրան  խնդրել  տեղեկատվություն տրամադրել  հետեւյալ հարցերի վերաբերյալ.

 

1.      Տավուշի մարզպետարանի աշխատակազմում  ներկայումս  քանի՞ փորձագետ է  աշխատում , ովքե՞ր են նրանք, մասնագիտական ի՞նչ կրթություն ունի նրանցից յուրաքանչյուրը, յույրաքանչյուրը ո՞ր ոլորտում  ի՞նչ գործառնույթներ է իրականացնում,  որքա՞ն է կազմում  նրանցից յուրաքանչյուրի  աշխատավարձը։

2.       Դուք հայտարարել եք, որ Իջեւանի բնակիչները մասսայական կիվի եւ բանան են աճեցնում։ Տավուշի մարզպետարանում ստեղծվել է  գյուղատնտեսական աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողով։ Խնդրում եմ հայտնել, թե այս տարի Իջեւանում որքա՞ն  կգ  բանան եւ կիվի  է աճեցվել, որտե՞ղ են  իրացվել դրանք։

3.      Տավուշի մարզպետարանը  Իջեւանի Ինֆոտան հետ  ձեռնամուխ է եղել  Տավուշի մարզում ստեղծվելիք   հեռուստա եւ ռադիո  ընկերությունների համար լրագրողական  կադրերի ուսուցմանը։  Ո՞վ է ֆինանսավորում այդ ուսուցումը, մարզպետարանի ո՞ր   գործառնույթների մեջ մտնում է   լրագրողական կադրերի ուսուցումը։

4.      Հոկտեմբերի 1-ին  կայացել է Իջեւան ի բժշկական կենտրոննի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Մրցույթի մասնակից, Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանին  մրցույթի հարցաշարը տրվել է ոչ լրիվ, թերի, որի պատճառով  նա բոյկոտել է մրցույթը։  Հետո  որոշվել է անցկացնել  նոր մրցույթ։  Ո՞վ  է  մեղավոր Վազգեն Մարգարյանին մրցույթի հարցաշարը  թերի տրամադրելու համար , ի՞նչ պատասխանատվության է ենթարկվել  այդ գործում թերացածը։

5.      Որքա՞ն է կազմում 2019թվականի համար  Տավուշի մարզպետարանի պահպանման  համար պետական բյուջեից  նախատեսված ծախսերի գումարը , որքա՞ն է կազմում մարզպետարանի աշխատողների աշխատավարձի  ընդհանուր գումարը, որքա՞ն է այդ աշխատողների դրամական պարգեւատրման գումարը։

Հրապարակվել է։ 12:00 31/10/2019