Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նիկոլ Փաշինյանի օրոք «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում 276 հազար դոլար պարգևավճար են ստացել


Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք  ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար): Այս մասին ասված է Yerkir.am-ի գրավոր հարցման պատասխանում։

«Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ Փաշինյանի օրոք  ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար):

Հիշեցնենք՝ վերոնշյալ հիմնարկը հասարակությանը հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» կամ «Ֆեյքերի ֆաբրիկա» անունով, և, ըստ շրջանառվող տեղեկությունների, այս ՊՈԱԿ-ը պետական բյուջեի հաշվին ֆեյսբության տիրույթում պահում է մեծաքանակ կեղծ օգտատերեր և վերջիններիս ռեսուրսն օգտագործում ինչպես իշխանական քարոզչության և Փաշինյանին սատարելու, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների վրա այս կամ այն կերպ ազդելու նպատակով»,-գրում է կայքը:  

 

Հրապարակվել է։ 12:59 18/02/2020