Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը զբաղված է նկարչական սիմպոզիումով, Սիփան Փաշինյանը՝ դպրոցների խնդիրներով


Սեպտեմբերի 17-ին  Հաղարծնի  վանական համալիրում բացվել է «Տավուշն իմ աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումը, որը կտեւի 10 օր։ Այն կազմակերպել են  «Տավուշի հոգեւոր վերածնունդ»   հիմնադրամի տնօրեն , սիմպոզիումի  հեղինակ  եւ գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, ով  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կինն է։ Սիմպոզիումի համակազմակերպիչը  Տավուշի մարզպետարանն է։ Նկարչական սիմպոզիումի բացման ժամանակ ելույթ է ունեցել մարզպետ ՀՉոբանյանը։ Մինչ մարզպետը զբաղված է նկարչական սիմպոզիում կազմակերպելով, մարզպետարանի ենթակայությամբ գտնվող Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները բազում չլուծված խնդիրներ ունեն, որոնց լուծմամբ զբաղվում է Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը։ Վերջինս   Ֆեյսբուքում  տեղադրել  է  Դիլիջան համայնքի մաս կազմող Գոշ  գյուղի վերին հատվածում գտնվող միջնակարգ դպրոցի զուգարանի  լուսանկարը։ Այդ զուգարանից  դպրոցի աշակերտները  չեն կարողանում օգտվել,  քանզի կոյուղաջրերի հեռացման,33 մետր երկարությամբ խողովակի տեղադրման խնդիր կա։  Տավուշցի պատգամավորը խոստանում է  1-2 օրվա ընթացքում այդ   խնդիրը  լուծել։ Ս․ Փաշինյանը խոստացել  է Գոշ գյուղի  ներքեւի  հատվածում գտնվող, Գոշի  մյուս  դպրոցի փայտաշեն, հին զուգարանի փոխարեն նոր զուգարան կառուցել,նաեւ խոստացել  է  Խաչարձան գյուղի դպրոցի շենքը  արտերկրում բնակվող հայ գործարարների միջոցով  գազաֆիկացնել,որպեսզի առաջիկա ձմռանը դպրոցի աշակերտները չմրսեն դասերի ժամանակ։

Հրապարակվել է։ 06:21 20/09/2019