Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը կիսակառույց ռեստորանի տիրոջ եղբոր 23-ամյա տղային համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել

Աճարկուտը Իջեւանի տարածաշրջանում փոքր համայնքներից  է,  ունի 50 ընտանիք, 177 բնակիչ։ 2016թ սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ  ընտրություններում Աճարկուտի համայնքի ղեկավար է ընտրվել 1988թծնված Մանվել Ավետիքյանը։ Վերջինս 2020թ հունիսի 5-ին  համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական է տվել։ Մանվել Ավետիքյանն իր հրաժարականի պատճառների մասին որոշակի բան չհայտնեց, ասելով, որ չի  ցանկանում այլեւս պաշտոնավարել։   Աճարկուտ համայնքի բնակիչներն   ասացին, որ  Աճարկուտ համայնքի ղեկավար Մանվել  Ավետիքյանի հրաժարականից հետ հունիսի 8-ին  համայնքի ավագանին դրա վերաբերյալ  արձանագրություն է կազմել, որից հետո Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պետք  է   5 օրվա ընթացքում  համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեր։ Մարզպետի  համայնքի ղեկավարի պաշտոնակատար է   նշանանակել  դրանից  8 օր հետո՝ հունիսի 17-ին, ինչը  ՏԻՄ օրենքի խախտում  է։  Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում մարզպետի այդ որոշումը հրապարակված չէ։ 

Ի դեպ,  Աճարկուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված 23-ամյա  Հարություն Հարությունյանը  Աճարկուտում  հայտարարել  է ,մոր ինքը մինչեւ յոթ  տարեկանն է բնակվել Աճարկուտում, որից հետո՝  Իջեւան քաղաքում։

Աճարկուտի բնակիչները հայտնեցին, որ    Աճարկուտ համայնքում չբնակվող Հարություն Հարությունյանի պաշտոնի   նշանակման պատճառ է դարձել այն, որ նրա հորեղբայրը՝ Մոսկվայում բնակվող գործարար Գեւորգ Հարությունյանը Աճարկուտում  500 հոգու համար նախատեսված ռեստորան է կառուցում ։  Անցյալ տարի Գեւորգ Հարությունյանը  փոքր Աճարկուտի  գյուղի կենտրոնում  գնել է   հողամաս։ Մանվել Ավետիքյանն ասաց, որ  Գեւորգ Հարությունյանը նաեւ  Սեւքարի անտառտնտեսությունից   խարխուլ  շինության՝ ճաշարանի  տարածք է  գնել։  Ռեստորանի շինարարության տարածքն ավելի մեծ է, քան Աճարկուտ համայնքից եւ Սեւքարի անտառտնտեսությունից  Գեւորգ Հարությունյանի գնած տարածքները, այսինքն՝ տեղի է ունեցել   նաեւ ինքնակամ  շինարարություն ։ Մ Ավետիքյանն ասաց, որ Գեւորգ Հարությունյանը   գյուղի  փողոցների գիշերային լուսավորության վճարն է հոգում(ամսական 15-20 հազար դրամ), նաեւ  բարեկարգել  է  դեպի Աճարկուտի գերեզմանատուն տանող ճանապարհը։  Գյուղի բնակիչները հայտնեցին, որ մահացել էր Գեւորգ Հարությանյանի հարազատը եւ նրա  հուղարկավորությունը  կատարելու, ավտոմեքենաների անցումն ապահովելու  համար  գերեզմանատուն տանող ճանապարհին  բուլդոզերով հարթեցում է արել,  դա  բարեգործությո՞ւն է։

Աճարկուտը փոքր, խաղաղ  կենցաղով  համայնք է, 500  հոգու համար նախատեսված ռեստորանի կառուցումը կխախտի գյուղի ավանդական  կյանքը, ուր հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ 

Հրապարակվել է։ 08:20 19/06/2020