Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կորոնավիրուսի հետևանքով մահացած մեր հայրենակիցների հիշատակին սգո օր հայտարարելու մասին պետք է մտածել

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր  Սուրեն Մանուկյանը գրել  է««COVID-19» կոչվող այս չարաբաստիկ պատերազմը մեր ազգաբնակչությունից արդեն իսկ խլել է ավելի քան 500 կյանքեր, որը մեր պետության բնակչության ընդհանուր թվաքանակի հետ համեմատած բավականին մեծ թիվ է, ես կասեի՝ ողբերգության հասնող թիվ:

Ցավով եմ արձանագրում, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մեր պետության պատկան մարմինները մտածեն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով նահատակված մեր հայրենակիցների հիշատակի /սգո/ օր հայտարարելու մասին:

Ցավակցում եմ այս պատերազմի դեմ պայքարի ընթացքում զոհված մեր հայրենակիցների հարազատներին, իսկ վարակակիրներին՝ մաղթում անհապաղ ապաքինում»։

 

Հրապարակվել է։ 11:55 01/07/2020