ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կոռուպցիան Նիկոլի թվին, նախարար Պապիկյանը չի պատասխանում հարցմանը


Սեպտեմբերի 11- ին ՀՀ  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար  պ-ն  Սուրեն Պապիկյանին էլ․ նամակով դիմելով,, հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին»  օրենքին՝  խնդրել ենք    պատասխանել հետեւյալ հարցերին,

     1 Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի սկզբնամասում պետական       բյուջեի  299 միլիոն դրամ  ֆինանսավորմամբ ճանապարհի 2 հատված՝ 838  եւ 116 մետր երկարությամբ, վերափոխվել են։ «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից։  Դրա նախագծային արժեքը կազմել է շուրջ 400 միլիոն դրամ։ Ո՞ր կազմակերպությունն է նախագծել  այդ աշխատանքները, կատարվե՞լ  են  նախագծով  նախատեսված աշխատանքները, պայթեցումների դեպքում ճանապարհի թիթեղյա ծածկ նախագծով նախատեսվե՞լ  է, այն   կառուցվե՞լ է,  հողի քանի՞  պայթեցում էր նախագծով նախատեսված եւ քանի՞սն է իրականացվել; Ե՞րբ եւ ո՞ւմ  կողմից է կազմվել այդ ճանապահահատվածի ավարտական ակտը։

2Միջպետական ավտոճանապարհի   Վանաձոր –Ալավերդի  2-րդ հատվածի կառուցապատման  նախագծանախահաշվային  փաստաթղթերով այդ հատվածի կառուցապատման  համար  ընդհանուր  նախատեսված է եղել շուրջ 6 միլիարդ դրամ,   ճանապարհաշինական մրցույթների արդյունքներով   շուրջ 4 միլիարդ դրամով է  իրականացրել այդ ծրագիրը։ Նախագծանախահաշվային  փաստաթղթերում  աշխատանքների հաշվարկներն  են ուռճացվա՞ծ , թե՞  ծրագրի իրականացման   ժամանակ  ճանապարհաշինական աշխատանքներն են թերի կատարվել։

3 Ճանապահաշինական աշխատանքների ժամանակ ինչո՞ւ նախկին տարիների  նման ճանապարհաեզրին  չեն փակցվում ազդատախտակներ՝ կատարվող շինարարության  ֆինանսավորողի, կապալառու կազմակերպության , ծրագրի իրականացման  ժամկետների մասին։

4 Դիլիջան-Սեւան  ավտոմոբիլային թունելի օդափոխության համակարգը, տրանսպորտային միջոցներից արտանետվող գազերի հեռացման  առումով  համապատսխանո՞ւմ է  արդյոք  ներկայացվող  չափանիշերին։

5 Պայմանագրերով նախատեսված ժամկետների ուշացման պատճառով 2018, 2019 եւ 2020թվականներին      ճանապահարշինական   քանի՞, ո՞ր ընկերություններն են տուգանվել, յուրաքանչյուրը՝ ինչքա՞ն գումարի  չափով։

Սուրեն Պապիկյանը, համաձայն օրենքի՝ պարտավոր էր 5 օրվա ընթացքում  պատասխանել  մեր նամակին կամ 5 օրում իրազեկել, որ  լրացուցիչ աշխատանքի կարիք կա եւ  կպատասխանեն 30 օրվա ընթացքում, սակայն ընդհանրապես  չի պատասխանել։  

Ահա թե  ինչքան օրինական եւ թափանցիկ է  աշխատում նախարար Պապիկյանը, ով նաեւ   ՔՊ   կուսակցության վարչության նախագահն է;

 

Հրապարակվել է։ 14:48 25/09/2020