Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խառն իրավիճակ


Հայաստանում հեղափոխական կամ եթե կուզեք՝ հետհեղափոխական բարդակ է։ Հայաստանի սահմանագոտում երեկ պայմանագրային զինծառայող է վիրավորվել, ՊՆ-լռում է, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում լոկ հերքել է, որ դա Տավուշի սահմանագոտում է եղել, փոխանակ ՊՆ լրատվականը հաղորդի, որ Ճամբարակի սահմանագոտում վիրավոր ունենք։ Իջեւանի անտառում շուրջ 10 օր հրդեհ է, սակայն դա անուշադրության է մատնվել, կարեւորն այն է, որ փայտի բիզնեսով զբաղվող ցուցարարներն անազատության մեջ են։ Տավուշի մարզի համայնքներից կարիքավորները դրամական աջակցության համար դիմում են Տավոււշի մարզպետարան, սակայն մարզպետարանից նրանց պատասխանում են, որ թող համայնքներն օգնեն; Տավուշի մարզպետարանում փոքր պատերազմ է եղել, մարզպետարանի աշխատողները խիստ կերպով մարզպետին բողոքել են, որ մարզպետ Չոբանյանը դրամական ճոխ պարգեւատրումների է արժանացնում իրեն, իր տեղակալին, Երեւանից իր հետ բերած, իր մտերիմներին, մնացածներին՝ ոչ։ Մարզպետարանը չի հրապարակել դրամական այդ պարգեւատրման հրամանը, թեեւ պարտավոր էր։ Նիկոլ Փաշինյանը կամաց կորցնում է իր հարազատ, սահմանամերձ Տավուշի մարզի կառավարումը, դրանից հետո էլ պարզ է՝ ինչ կլինի։



Հրապարակվել է։ 18:15 15/08/2019