Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խանո՞ւթ, թե՞ թանգարան Իջեւանի կենտրոնում


Իջեւան քաղաքի կենտրոնում, շուկայի հարեւանությամբ գտնվում է  «ԷկոՏավուշի» ֆիրմային խանութը, ուր վաճառվում է «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի պանրագործարանի արտադրանքը : Մարտի  15-ին, կեսօրից հետո շուրջ կես ժամ կանգնած  էի խանութի դիմաց: Սակայն այդ  ընթացքում ոչ մի հաճախորդ խանութ չմտավ: Իջեւանի բնակիչներն այդ խանութ չեն մտնում, որովհետեւ գիտեն, որ այդտեղ վաճառվող կաթնամթերքի գները շուկայականից բարձր են: Խանութի վաճառողուհին տեսնելով, որ լուսանկարում եմ ցուցափեղկը, իմանալով, որ լրագրող եմ, ասաց, որ լուսանկարելն արգելվում է; Նրան  հարցրի՝ որտե՞ղ է այդ մասին  նշված,  ինչո՞ւ պետք է խանութում լուսանկարելն արգելվի: Նա այդ ընթացքում հեռախոսակապ հաստատեց իր խոսքերով՝ տնօրինությունից   Տիգրան  Տոնոյանի հետ: Այդ  խանութում ներկայացված  տարբեր տեսակի պանրի գինը համեմատաբար թանկ է:  Իջեւանցիների   համոզմամբ՝ խանութում գները դիտավորյալ են բարձր սահմանել, որպեսզի առեւտուր չկատարվի, որպեսզի  հիմնադրամի Լուսաձորի գյուղում գործող պանրագործարանի արտադրած պանիրն ամբողջությամբ Ռուսաստան արտահանվի: Մի քանի տարի առաջ՝  «ՀիմնաՏավուշի»   նախկին ղեկավարության օրոք, Իջեւանի Անկախության փողոցում գործում էր  հիմնադրամի ֆիրմային խանութը, որտեղ վաճառվող կաթնամթերքն իր լավ որակի եւ մատչելի գների պատճառով մեծ պահանջարկ ուներ իջեւանցիների շրջանում: Լուսաձորի պանրագործարանում եւ անասնապահական ֆերմայում աշխատանքի վատ կազմակերպվածության, տնօրինության հետ կոնֆլիկտների պատճառով վեջին մի քանի տարում  շատ մասնագետներ են աշխատանքը թողել, հեռացել: 2016թ. հուլիսին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի տարածքում հորել են փչացած 3,5 տոննա պանիր2018թ. սեպտեմբերին  սատկել են «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի 19 կով: Դրանից  հետո  զանգահարեցի «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի փոխտնօրեն Տիգրան Տոնոյանին, որը չժխտելով կովերի անկումը, ասաց, որ նմուշներ են ուղարկվել Փարիզ, որպեսզի հետազոտությամբ պարզվի կովերի սատկելու պատճառը: Նրան հարցրի՝ ճի՞շտ է, որ Լուսաձորի ֆերմայի կովերը թերսնված, հյուծված վիճակում են, նա ասաց՝ ոչ: «ՀիմնաՏավուշ»   հիմնադրամում իշխում են բարեկամական կապերը: Սուրեն Գեւորգյանը լինելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրեն, նաեւ «ՀիմնաՏավուշի» տնօրենն է, նրա կին Հասմիկը՝ «ԷկոՏավուշի» տնօրենըՀասմիկ Գեւորգյանի հորեղբոր որդի Տիգրանը, ով նախկինում Երեւանի քաղաքապետարանում վարորդ էր, «ՀիմնաՏավուշի» փոխտնօրենն է:

Հրապարակվել է։ 13:02 04/04/2019