Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կադրային նոր նշանակումներ

 

Facebook-ի իր էջում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  գրել է. «Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել:

.Ըստ այդմ՝ Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:

Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:

Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»:

 

Հրապարակվել է։ 12:07 08/06/2020