Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի եւ Վարդան Ղալումյանի հետ իր հարաբերությունների մասին

Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Հայկ Ղալումյանին   հարցրինք   Նիկոլ Փաշինյանի հետ իր քավոր-սանիկական հարաբերությունների, Իջեւանի նախկին քաղաքապետ, վերջերս  հրաժարական տված  Վարդան Ղալումյանի հետ բարեկամական  կապի մասին։  Հ․ Ղալումյանն  ասաց․  «Նիկոլ Փաշինյանի հետ մեր հարաբերությունները  գրեթե քառասուն տարվա պատմություն ունեն, որոնք աշխատանքային  հարաբերություններում լրացուցիչ պատասխանատվություն են ավելացնում։  Մոտակա ժամանակահատվածում  կնշանակվի Իջեւան համայնքի ղեկավարի   ընտրության օր,  եւ Իջեւան համայնքի ղեկավարի ով  լինելը կորոշեն իմ  համաքաղացիները։ Ես այդ ընթացքում իմ  լիազորությունների շրջանակում  կապահովեմ  հավասար պայմաններում  մրցակցություն։ Վարդան Ղալումյանի վերաբերյալ  նշեմ, որ  մենք հարազատներ ենք, մեր  ապրած տարիների ընթացքում  միմյանց խանգարելու նախադեպը  չենք ունեցել։ Ես  համոզված եմ, որ ապագայում    էլ  նման խնդիր չենք  ունենա»։

Հրապարակվել է։ 06:06 19/09/2019