Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի մարզպետը

 


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված են  ՀՀ մարզպետների հայտարարագրերը։

Հայկ Չոբանյանը մարզպետ է նշանակվել 2019 փետրվարի 6-ին։ Այդ մոտ 11 ամիսների աշխատանքի դիմաց նա ստացել է 9 մլն 236 հազար 524 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։

Տավուշի մարզպետը չունի անշարժ գույք, իսկ 2018-ին ձեռքբերված LEXUS մարդատար ավտոմեքենան 2019 թ-ի դեկտեմբերի 12-ին վաճառել է 15 մլն դրամով։ Տարեսկզբին բանկային հաշվին Հայկ Չոբանյանն ունեցել է 116 հազար դրամ, տարեվերջին՝ 737 հազար դրամ։ Նա հայտարարագրել է նաև կանխիկ՝ 10 մլն դրամ։

Մինչ մարզպետի պաշտոնը ստանձնելը Հայկ Չոբանյանը 2019-ին 448 հազար դրամ է ստացել «Ֆրիներջի» ՍՊԸ-ից, որի 100 տոկոս բաժնետերն է։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնել է Արարատ Չոբանյանին։ 

 

Հրապարակվել է։ 15:44 23/06/2020