Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գյուղերում բացակայում են կոյուղու համակարգերը


Տավուշի մարզի գյուղերում  առկա է խմելու ջրի մատակարարման խնդիը։ Ի տարբերություն մարզի 5 քաղաքների,որտեղ խմելու ջրի մատակարարումը իրականացնում է «Վեոլա ջուր»  ընկերությունը, գյուղական բնակավայրերում  ջրամատակարումն իրականացնում են համայնքապետարանները։ Գյուղերում  ջրամատակարաման համակարգերը տասնամյակների հնություն ունեն, դրանց խողովակները մաշված են, շատ տեղրում՝ փտած։ Գյուղերում բացակայում  են կոյուղու համակարգերը։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ  2019թվականին Իջեւանի տարածաշրջանի Սեւքար համայնքում  սուբվենցիոն ծրագրով, 47,6 միլիոն դրամով կատարվել է խմելու ջրագծի ներքին ցանցի  շինարարություն։ Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով   անցյալ տարի 206,5 միլիոն դրամով խմելու ջրագծերի  արտաքին եւ ներքին ցանցերի կառուցման աշխատանքներ են իրականցվել  մարզի Զորական, Դեբեդավան, Չինարի, Գետահովիտ, Սարիգյուղ, Աչաջուր, Բաղանիս, Ջուջեւան, Դովեղ, Ոսկեվան, Բարեկամավան գյուղերում։ 2019թ մարզի համայնքների ֆոնդային բյուջեներով համայնքների խմելու ջրի համակարգում կատարվել են 142,3 միլիոն  դրամի աշխատանքներ։

Հրապարակվել է։ 06:46 03/03/2020