Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բագրատաշենի բնակչին դատում են առանց լիցենզիայի արտարժույթի վաճառք կատարելու համար

Տավուշի  մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ,1981թ․ ծնված Դ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ ապրիլի 16-ին,  ժամը 16-ի սահմանաներում «Դավիթ,Սասուն »  ՍՊԸ-ի գործունեության վայրում՝ Բագրատա\են գյուղի 19-րդ փողոցի 25/1 հասցեում գործող մանրածախ առեւտրի խանութում առանց  համապատասխան լիզենցիայի իրականացրել է արտարույթի վաճառք։ Ըստ «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգի՝ նա  ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՕՀՎ թիվ 3 բաժնի աշխատակիցների կողմից տրամադրված  120 հազար  ՀՀ  դրամից 110 հազար 400 դրամը փոխանակել է արտարժույթի՝ 6000 լրացական լարիի եւ որպես  մանր վերադարձրել 9600 դրամ, կատարելով 100 հազար ՀՀ դրամը գերազանցող գումարի փոխանակում։ Բագրատաշենցուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  188 պրիմ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի  մարզի առաջին ատյանի դատարանում։

Հրապարակվել է։ 11:26 20/08/2019