Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Անդրանիկ Վիրաբյանի վստահ հաղթանակը

Սեպտեմբերի 29-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ համայնքում կայացան ՏԻՄ ընտրություններ։ Ավագանու 7 տեղի համար առաջադրվել էր 7 թեկնածու, ավագանու թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է Սոս Թիրաբյանը։ Համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն  էին՝  գործող համայնքապետ, 1985թ ծնված  Անդրանիկ  Վիրաբյանը եւ  1980թ ծնված Արման Մատինյանը։ Վերջինս Իջեւան քաղաքում վաճառող է:  Երկու թեկնածուներն էլ  անկուսակցական են, երկուսն էլ  թեկնածու էին   դարձել  ինքնաառաջադրմամբ։  Ա.  Վիրաբյանը շուրջ 1900  բնակիչ ունեցող  Խաշթառակ համայնքը ղեկավարում է   2015թվականից։ Անցած 4 տարում Անդրանիկ Վիրաբյանը Խաշթառակում մեծ աշխատանքներ  է կատարել, համայնքի բնակիչները դրանք գնահատելով՝ ընտրություններում վստահության քվե  տվեցին նրան։ Ընտրությունների արդյունքում Անդրանիկ Վիրաբյանը ստացել է 608, Արման Մատինյանը՝ 318 ձայն, 24 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան։ Սեպտեմբերի 30-ին, ժամը 12-ին  Իջեւան քաղաքում տեղի կունենա  թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նիստ, որը կարձանագրի  Խաշթառակում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։  Խաշթառակ համայնքի ղեկավար վերընտրվելու կապակցությամբ շնորհավորում ենք Անդրանիկ  Վիրաբյանին, մաղթելով նրան նոր հաջողություններ՝ ի  շահ Խաշթառակ համայնքի։

 

Հրապարակվել է։ 07:38 30/09/2019