Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

5 հարց Տավուշի մարզպետին

Հոկտեմբերի 1-ին  հղում   անելով « Տեղեկատվության  ազատության մասին» ՀՀ օրենքին՝ պատվիրված նամակով տեղեկատվական հարցում ենք ուղարկել  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին։ Սպասում ենք նրա պատասխանին։ Մարզի ղեկավարին ուղղել ենք հետեւյալ հարցերը

12019թ.  հուլիսի 10-ին  Դուք  կարգադրել եք  Լուսաձոր համայնքի շրջակայքում տարածված գարշահոտության պատճառներն ուսումնասիրելու եւ դրանք վերացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին,  կարգադրել եք  սեղմ ժամկետում  ուսումնասիրել  Լուսաձոր համայնքի շրջակայքում տարածված գարշահոտության առաջացման  պատճառները  եւ ներկայացնել տեղեկատվություն, մշակել եւ ներկայացնել  առաջարկություններ վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ։ Աշխատանքային խումբը պարզե՞ց գարշահոտության առաջացման  պատճառները եւ ի՞նչ առաջարկություններ վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ,  ի՞նչ է արվել խնդիրը լուծելու ուղղությամբ։»

2 2019թ հուլիսի 28-ին  Տավուշում  Վարդավառին  նվիրված միջոցառում  կազմակերպելու համար   Տավուշի մարզպետարանը  1 միլիոն 80 հազար դրամ  է հատկացրել։  Քանի՞ կազմակերպություն  է  մ արզպետարան  հայտ  ներկայացրել  Վարդավառի  միջոցառումը կազմակերպելու համար, ո՞ր կազմակերպությունն  է  կազմակերպել  այդ միջոցառումը,  1 միլիոն 80 հազար դրամ  գումարով  ի՞նչ  ծախսեր են արվել։

3. 2019թ. հուլիսի 18-ին կառավարության նիստում տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Տավուշի մարզում 200 թափուր աշխատատեղ կա, եւ  այդ աշխատատեղերի աշխատավարձը տատանվում է 200-250 հազար դրամի սահմաններում: Որո՞նք  են նշված  աշխատավարձով  թափուր այդ աշխատատեղերը,ո՞ր հիմնարկություններում,  անցած ամիսներին  դրանցից  քանի՞սն են զբաղեցրել, ո՞ր հիմնարկություններում։

4.2019 թվականին Տավուշի մարզպետարանի աշխատողները քանի՞ անգամ են պետական բյուջեից դրամական պարգեւատրման արժանացել,ընդհանուր  որքա՞ն է կազմում պարգեւատրման գումարը, ընդհանուր առմամբ որքա՞ն գումարով եք պարգեւատրվել Դուք, մարզպետի տեղակալը, Ձեր խորհրդականը, օգնականները,  եւ մարզպետարանի վարչությունների պետերը։

5 2019թ մայիսի 17-ին    Ենոքավանում  մամուլի ասուլիսի ժամանակ  ասացիք, որ մինչեւ 2025 թվականը  նախատեսվում է արտերկրից  Տավուշ   վերադարձնել  առնվազն 5000 ընտանիք։  Մինչ այժմ  քանի՞  ընտանիք է վերաբնակեցվել Տավուշ, ո՞ր համայնքներում։

 

Հրապարակվել է։ 12:30 01/10/2019