Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետի նկարչուհի կինը զայրացել է

 


Հոկտեմբերի 12-ին Իջեւան քաղաքում տեղի է ունեցել հանրային քննարկում,որը  վերաբերել  է Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքում « մեկ պատուհանի»  սկզբունքով գործող սոցիալական ինտեգրված  ծառայություների  կենտրոն գործարկելուն։  Հանրային քննարկմանը մասնակցել են  Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Հայկ Ղալումյանը,   ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության , Տավուշի մարզպետարանի  պաշտոնատարներ, Իջեւան քաղաքի հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։ Հանրային քննարկման ժամանակ նշվել   է, որ Իջեւանի պատկերասրահի շենքի մի հարկում շարունակելու  է գործել պատկերասրահ, ավելի քան 200 միլիոն դրամ  ներդրումով  շենքը վերանորոգվելու է,այդտեղ Իջեւան քաղաքի եւ Իջեւանի տարածաշրջանի բնակիչներին  « մեկ պատուհանի»  սկզբունքով տարաբնույթ սոցիալական ծառայություններ են մատուցվելու։  Հանրային քննարկմանը մասնակցած, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կինը՝ Արմինե Թումանյանը   բուռն ելույթ  է ունեցել, ասելով, որ այդ շենքը պետք է միայն  պատկերասրահ ծառայի, այդտեղ պետք է  մշակութային տարբեր ծրագրեր իրականացվեն Գեղանկարչուհի  Արմինե Թում անյանը  Հայաստանի նկարիչների միության» Տավուշի մասնաճյուղի ղեկավար է դարձել այս տարվա հուլիսի 19-ին։  Հանրային  քննարկման մասնակիցները  նշել են, որ  Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքային պայմանները ներկայումս շատ վատթար են,ցուցանմուշ հանդիսացող   բազմաթիվ  նկարներ ոչ  թե պատից կախված են, այլ՝ սրահի անկյուններում դրված։ Քննարկման ժամանակ նշվել  է, որ  պատկերասրահի շենքի նորոգումից հետո  դրա  մի հարկը շարունակելու  է  գործել որպես  պատկերասրահ։  Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար  Հայկ Ղալումյանը հայտարարել  է, որ  պատկերասրահը  նախկինում   է  իր աշխատասենյակի դիմաց  էր, եւ ինքը մշտապես  տեսել է,թե ինչքան սակավ  այցելուներ  են լինում պատկերասրահում, այնտեղ անցկացվող  մշակութային միջոցառումների մասնակիցները քչաթիվ  են  ։ Հ․ Ղալումյանը մինչեւ Իջեւան համայնքի ղեկավար նշանակվելը  Հայէկոնոմբանկի Իջեւանի  մասնաճյուղի կառավարիչ էր, մասնաճյուղի շենքը գտնվում է  պատկերասրահի շենքի հարեւանությամ բ։ Հանրային քննարկման մասնակից, « Պրոգրես»  ՀԿ  նախագահ Գեղեցիկ Գուլակյանը եւս շեշտել է իջեւանցիների համար ինտեգրված սոցիալական ծառայություների կենտրոնի գործարկման կարեւորությունը ։ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը հայտնել  է, որ Իջեւան  համայնքին պատկանող  այդ շենքը  ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնին տրամադրելու որոշումը կայացվել  է 9 ամիս առաջ, այսինքն՝ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանի պաշտոնավարման ժամանակ:

Լուսանկարը՝ Արմինե Թումանյանի ֆեյսբուքյան էջից

 


Հրապարակվել է։ 07:34 15/10/2019