Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ստեփանավանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է.

«Նոյեմբերի 16-ին՝ ժամը 17։00-ի դրությամբՍտեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։

Սպիտակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կոչ ենք անում վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով՝ եղանակային վատ պայմաններում վթարներից և խցանումներից խուսափելու համար»։

 

Հրապարակվել է։ 21:06 16/11/2020