Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սպանդանոցային մորթի վերաբերյալ խորհրդակցություն Դիլիջանի համայնքապետարանում

Դիլիջանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝  http://www.dilijancity.am/ հայտնում է, որ  փետրվարի 20-ին Դիլիջանի համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ կապված կենդանիների սպանդանոցային մորթին պարտադիր անցնելու նախապատրաստական աշխատանքների իրականացման հետ:    Բացելով խորհրդակցությունը Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը կրկին կարևորեց սննդի անվտանգույթան տեսակետից սպանդանոցային մորթի նշանակությունը, նշելով, որ համայնքապետարանի կողմից ցուցաբերվում է առավել ուշադրություն խնդրի լուծմանը նպաստելու ու  պահանջվող ժամկետում  ապահովման համար և  լրացուցիչ պարզաբանումների համար խոսքը փոխանցեց ՍԱՏՄ Տավուշի  մարզային կենտրոնի  պետ  Վասիլ Գալստյանին: Կենտրոնի ղեկավարը, ինչպես նաև  մասնագետներ  Արամ Հովսեփյանն ու  Նունե Յոլչյանը մանրամասն անդրադարձան խնդրի հետ կապված բոլոր գործընթացներին, ՝ սպանդանոցներին ներկայացվող օրենսդրական պահանջներին, ինչպես նաև պետութան կողմից աջակցության խնդիրներին:

 Խնդրի վերաբերյալ ներկաների հարցերին պատասխանեց և պարզաբանումներով հանդես եկավ  նաև Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչ  Սեյրան Համբարձումյանը:

Խորհրդակցությանը մասնակցւոմ էին  համայնքապետարանի պառասխանատու աշխատակիցներ, ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, գործարարներ:

   Հանդիպման վերջում քննարկման մասնակիցներին տրամադրվեցին սպանդանոցների կառուցման ուղեցույցներ:

 

 

Հրապարակվել է։ 07:59 21/02/2020