Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սուրեն Մանուկյան․ <<5.000.000 ՀՀ դրամով միանվագ պարգևատրել բուժաշխատողներին>>


Աժ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը Ֆեյսբուքում գրել է <<Վերջերս հաճախ եմ ականատես լինում ամենատարբեր մեկնաբանությունների՝ կապված բժշկական դիմակ կրելու պարտադիր լինելու հետ. մեկը հայտարարում է, թե ոչ մի պարագայում ինքը բժշկական դիմակ չի կրելու, մյուսը պատճառաբանում է, թե իբր իրեն անհարմար է:

Հարգելիներս, թեկուզ հենց հանուն մեր ընտանիքների և մեր բուժաշխատողների՝ մենք ուղղակի պարտավոր ենք պահպանել անվտանգության կանոնները, այդ թվում նաև հանրային վայրերում պարտադիր դիմակ կրելու անհրաժեշտությունը, իսկ իշխանություններին կոչ եմ անում 5.000.000 ՀՀ դրամով միանվագ պարգևատրել այն բուժաշխատողներին՝ հավաքարարից մինչև գլխավոր տնօրեն, որոնք ամենօրյա ռեժիմով կրում են ամբողջական բժշկական արտահագուստ ու զօրուգիշեր հոգ տանում մեր հիվանդների առողջության վերականգնման համար, և հատկանշական է, որ նրանք ոչ մի անգամ չտրտնջացին, չբարձրաձայնեցին, որ այդ հագուստն իրենց անհարմար է:
Հ.Գ Հատուկ այն քաղաքացիների համար, ովքեր պատճառաբանում են, թե բժշկական դիմակները թանկ են և իրենք չունեն բավականաչափ գումար այն պարբերաբար գնելու, հիշեցնեմ, որ պարետատունը թույլատրում է և խորհուրդ է տալիս օգտագործել նաև տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակներ:
Առողջ եղեք..>>։


Հրապարակվել է։ 12:37 17/05/2020