+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սխալ քարտեզագրում

Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենց գյուղի կողմից նախկինում օգտագործված,  Չալտաշ սարում  գտնվող արոտավայրերը եւ խոտհարքները տրվել են Իջեւանի տարածաշրջանի Կիրանց եւ Ներքին Ծաղկավան  համայնքներին։ Այդ  պատճառով Ոսկեպարի  այն բնակիչները, ովքեր զբաղվում են խոշոր եղջերավոր անասուններ պահելով, հայտնվել են դժվար դրության մեջ։ Ոսկեպար գյուղի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հայտնեց, որ Չալտաշ  սարի եւ Ջիդիրի դուզ սարամասի խոտհարքները ու արոտավայրերը  Ն Ծաղկավանին եւ Կիրանցին  տրվել են 2010թվականին,  Տավուշի մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների համաձայնությամբ կազմված քարտեզով։ Նույն քարտեզագրմամբ  Ոսկեպարին տրվել են հեռագնա  սարերի այլ հատվածներում մեծ  խոտհարքներ  եւ արոտավայրեր։ Ս Մախսուդյանը հայտնեց, որ 10 տարի առաջ կատարված քարտեզագրումը բազմաթիվ սխալներով  է արվել, որի հետեւանքով, օրինակ,   սահմանամերձ Կոթի  գյուղին սարերում խոտհարքներ եւ արոտավայրեր չեն հատկացվել։ Ս Մախսուդյանը հայտնեց, որ ինքը դիմել է Տավուշի մարզպետարան, որպեսզի նոր քարտեզագրում արվի, նախորդ քարտեզագրման սխալներն  ուղղվեն։

Հրապարակվել է։ 07:41 26/03/2020