Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Շնորհակալություն, կյանք պարգեւող բժիշկներ

Տավուշի մարզի Հովք գյուղի 40-ամյա  բնակչուհի  Իրինա Իշխանյանը կյանքի մեծ փորձություն անցավ,  երբ  նրա մոտ հիվանդություն  հայտնաբերվեց ։ Երկու երեխաների մայր Իրինան  խորին շնորհակալություն է հայտնում  Իջեւանի առողջության պահպանման առաջնային կենտրոնի  լաբորատորիայի բժիշկ Արամ Նազինյանին,ով իր գործը բարեխղճորեն կատարելուց  զատ հոգեբանական առումով սատարել  է Իրինային , նրան պայքարի կոչել հիվանդության դեմ։ Իրինան  իր խորին երախտագիտությունն է հայտնում   Երեւանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային  կենտրոնի բուժանձնակազմին։ Այդ կենտրոնում Իրինան քիմիաթերապիա  եւ ճառագայթային բուժում է  ստացել։  Նա  ցուցաբերված բժշկական օգնության, հոգատար եւ սրտացավ վերաբերմունքի համար շնորհակալ  է  նշված կենտրոնի ճառագայթման բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Էվելինա  Բախչինյանին,  իրեն բուժող  բժիշկ Մարինա Բաղդասարյանին եւ  բոլոր  բժիշկներին,  բուժքույրերին  ովքեր իրեն օգնել են։ Իրինան նաեւ երախտապարտ  է իր  բարեկամներին ու հարազատներին ՝ կյանքի այս դժվարին շրջանում իրեն  սատարելու համար ։

Հրապարակվել է։ 08:36 08/07/2020