Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պառավաքարում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

Տավուշի մարզի Պառավաքար գյուղում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։

Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը տեղեկացրել է, որ վարակվածը 40-ամյա տղամարդ է, նրա ընտանիքի 4 անդամները մեկուսացված են, պարզվում է նրա շփման շրջապատը:

Վարակված քաղաքացու վիճակը լավ է:

Նշենք, որ Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 1746 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 885 անձ, 28 պացիենտ մահացել է:

 

Հրապարակվել է։ 20:31 26/04/2020