Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Փարոս» հիմնադրամը բնակարանաշինության ծրագրեր է իրականացնում Ներքին Կարմիրաղբյուրում

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝http://www.berdcity.am/, հրապարակել  է Ներքին Կարմիրաղբյուրի վարչական կենտրոնի հետեւյալ հայտարարությունը

<<Ներքին Կարմիրաղբյուրի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ ամերիկյան «Փարոս» հիմնադրամը շարունակում է բնակարանաշինության ծրագրեր իրականացնել սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։

2019թ.-ի վերջին և 2020թ.-ի սկզբին շահագործման է հանձնվել վերանորոգված հինգ տուն(նույն ժամանակահատվածում ավարտվել են Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի և մանկապարտեզի հիմնանորգման աշխատանքները), իսկ 2020 թ.-ի ընթացքում նախատեսված է հիմնանորոգել կամ վերանորոգել ևս տասնհինգը:

Սիրով տեղեկացնում ենք, որ.       

·         Ծրագրի շահառուների ընտրության ընթացքում առաջնահերթությունը տրվում է սոցիալապես անապահով, բազմազավակ և զինծառայողների ընտանիքներին։

·         Բնակարանաշինության ծրագիրը շարունակական է լինելու և չի սահմանափակվելու վերը նշված 15 բնակարանների հիմնանորոգումով:

·         Հավելենք, որ բոլոր այն ընտանիքները, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին, անպայման ընդգրկվելու են բնակարանաշինության ծրագրերում:

 Խնդրում ենք` «Փարոս» հիմնադրամի ծրագրերում երբևէ ներառված բնակիչները դիմումներ չներկայացնեն>>:



Հրապարակվել է։ 12:43 18/05/2020