+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոստիկանության բաժնի պետի տեղակալը մեղադրվում է


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում  ընթանում է Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ ծնված  Կարեն  Լորիկի Մովսեսյանի դատավարությունը։ Նրան  մեղադրանք  է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության  Տավուշի մարզային  վարչության Տավուշի բաժնի պետի օպերատիվ  գծով տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցրի գործառնույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝  չարաշահել  է պաշտոնեական լիազորությունները, ով էական վնաս է  պատճառվել պետության օրինական շահերին, քաղաքացու իրավունքներին եւ օրինական շահերին։ Կ Մովսեսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին  մասով(«Պաշտոնական լիազորությունները չարաշահելը»  )։ Նրա նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանումէ  ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հրապարակվել է։ 11:54 14/08/2020