Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի անտառներում այս տարի 120 հազար հատ ծառ կտնկվի (տեսանյութ, լուսանկարներ)

Ներկայումս  անտառների քամատապալ եւ  նոսր հատվածներում անտառի  բնական վերաճին  օժանդակելու  համար  մարզերի զարգացման ծրագրով(ՄԶԾ)  Նոյեմբերյանի անտառտնտեսության   Ոսկեպարի անտառպետության 510 հեկտար  տարածքում եւ  Շլորկուտի անտառպետության 200 հեկտար տարածքում հարթակներ են պատրաստվել, որտեղ ծառերից թափված  սերմերից տնկիներ  են  աճելու։ Ամեն հեկտարում  պատրաստվել է  1000 հատ հարթակ։ Աշխատանքների մեծ մասն արվում է  ձեռքով, որոշ տեղերում փոսերի փորման գործը կատարում է տրակտորը։ Հարթակների պատրաստման աշխատանքներին մասնակցում են Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերից՝ Կոթիից, Ոսկեվանից, Ջուջեւանից, Նոյեմբերյանից, Կողբից, Բերդավանից, Զորականից բանվորների բրիգադներ, ընդհանուր առմամաբ՝ 115 մ արդ։ Բանվորները ամեն օր բարձր անցողականություն  ունեցող ավտոմեքենաներով   մեկնում են  հեռավոր սարեր, որոնցից ամենահեռուն՝ Կռնավոր սարը   գտնվում է  Նոյեմբերյան քաղաքից  57 կմ հեռավորությամբ։  Անտառտնտեսության միջոցներով  Նոյեմբերյանի անտառտնտեսության  Ոսկեպարի անտատնտեսության  20 հեկտար տարածքում ծառատունկ է կատարվում, կտնկվի  60 հազար հատ, որից   40 հազարը՝ կաղնի, 15 հազարը ՝ հացի,թխկի, թեղի, 5 հազար ծառը ՝ տանձենի եւ խնձորենի։    Նոյեմբերյանի անտառտնտեսության աշխատողները  շարունակելով  ծառատունկը, այս տարի   տնկված  ծառերի թիվը կհասցնեն    120 հազարի։  Դրանցից  60 հազարը տնկվել է այս տարվա գարնանը,տնկիների  կպչողականությունը կազմում է  ավելի քան 70 տոկոս։ Դա լավ ցուցանիշ է, քանի որ տարին երաշտային էր, անձրեւներ չեն տեղացել։ Որպեսզի  տնկիների կպչողականությունը մեծանա, տնկիների արմատները, դրանք տնկելուց առաջ մտցնում են գոմաղբի եւ խոնավ  հողի խառնուրդի մեջ։  Նոյեմբերյանի անտառտնտեսության աշխատողները՝ տնօրեն  Գիգոլ Խասիկյանի գլխավորությամբ տնկիների խնամքի , պահպանության աշխատանքներ են իրականացրել , տնկիների շրջակայքում խոտհունձ է կատարվել, տնկիների  բաժակափոր է արվել, տնկիները անասունների  արածումից պաշպանելու համար  այդ տարածքները փշալարով ցանկապատվել են։



Հրապարակվել է։ 06:51 22/11/2019