Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Մեծ երթ՝ Բագրատաշենի մաքսակետը փակելու համար

Այսօր`ապրիլի 21-ին, Նոյեմբերյան քաղաքում մեկնարկած խաղաղ ընդվզման մասնակիցները Հաղթանակ գյուղի տարածքում, միջպետական ավտոճանապարհի խաչմերուկում փորձել են փակել են միջպետական ավտոճանապարհը, սակայն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները կարողացել են դրան խոչընդոտել: Ներկայումս հարյուրավոր մարդիկ ոտքով եւ ավտոմեքենաների ուղեկցությամբ քայլում են դեպի Բագրատաշենի մաքսակետ: Երթի մասնակիցները հասել են մաքսակետից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Պտղավան գյուղ, նրանք վճռական են տրամադրված, ցուցարարներն անընդհատ մարդկանց կոչ են անում միանալ երթին: Արդեն մի քանի ժամ է, ինչ Վրաստանից Հայաստան ժամանող խոշոր բեռնատարները չեն  անցնում Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 21/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM