Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետ Հայկ Չոբանյան․ Ունենք 6 վարակակիր, մեկուսացված 96, ինքնամեկուսացված 188 հոգի


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  ապրիլի 9-ի երեկոյան Ֆեյսբուքում տեղեկացրել է «Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում։ Մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված են 188 հոգի։ Այսօրվա դրությամբ բնամթերային օգնություն է տրամադրվել 2000-ից ավելի ընտանիքների և ևս 1200 երեխաների։
Այս օրերին մեր դպրոցականներին բաժանել ենք 100-ից ավելի համակարգիչներ և պլանշետներ։ Առաջիկա օրերին կտրամադրվեն այդքան ևս։

Շնորհակալություն բոլորիդ կարգապահության և համբերատարության համար։ Փոխադարձ վստահությամբ մենք անպայման հաղթահարելու ենք այս փորձությունը։ Հատուկ երախտագիտություն մեր առողջությունն ու անվտանգությունն ապահովող բոլոր կազմակերպություններին և անձանց, շնորհակալ եմ»։

Հրապարակվել է։ 18:40 09/04/2020