Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Լուսաձոր համայնքի ճանապարհները նորոգվում են(լուսանկարներ)


Ներկայումս ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Լուսաձորի համայնքային նշանակության ճանապարհների նորոգում։ Աշխատանքներն իրականացնում է  «Խաչմիշշին»  ՍՊԸ-ն։ Աշխատանքներն իրականացվում են Լուսաձոր համայնքի եւ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։    Կատարվում  է խճի տեղափոխում, խճով, շինարարական տեխնիկայի միջոցով ճանապարհների համահարթեցում, ճանապարհի  եզրի  ջրատարների գործարկում։ Աշխատանքները կատարվում  են որակյալ կերպով։  Դրանք կավարտվեն մինչեւ դեկտեմբերի 25-ը։



Հրապարակվել է։ 10:10 19/09/2019