+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Լավ գործեր՝ Գետահովտում

Գետահովիտը Իջեւան քաղաքին հարակից գյուղ է:    Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը որպես համայնքում կատարված նշանակալից գործ նշեց միջպետական ավտոճանապարհից  Գետահովիտ տանող 1,4 կմ երկարությամբ ավտոճանապարհի ասֆալտապատումը։  Այդ ճանապարհի հետ կառուցվել է  ջրահեռացման համակարգ։  նշված  ծրագիրն իրականացվել է  Համաշխարհային բանկի վարկային միջոցներով։ Գետահովտում պետական սուբվենցիոն ծրագրով, 18 միլիոն դրամով   կառուցվել է  500 տոննա տարողությամբ  խմելու ջրամբար։ Համայնքի ղեկավարն ասաց, որ գյուղում խմելու ջուր  տրվում է  ամեն օր, սակայն  ջրի պակաս կա, երբ անձրեւներ են լինում, մակերսային  ջրերի հաշվին  ավելանում է  մատակարարվող խմելու ջրի քանակը, սակայն երաշտի պայմաններում այն նվազում է։  Գյուղում  համայնքի միջոցներով կառուցվել է կոյուղագիծ, որը միանում է  Աղստեւ գետին, նաեւ  հենապատ է կառուցվել։

Հրապարակվել է։ 11:53 14/08/2020