Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համայնքապետարանի օրակարգում են


Դիլիջանի  համայնքապետարանի պաշտոնական կայքը   ՝ http://www.dilijancity.am/ , հայտնում է, որ  համայնքապետարանը ստեղծված արտակարգ իրավիճակում աշխատում է արտակարգ ռեժիմով: Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները շարունակում են մնալ համայնքապետարանի հույժ կարևոր խնդիրները: Այդ առումով այսօր ևս իրականացվել են մի շարք աշխատանքներ.

Ախտահանվել են Մյասնիկյան փողոցից մինչև Շամախյան թաղամասի հասարակական վայրերը «Հայբիզնեսբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» ամբողջ տարածքով (ԱԻՆ), ջրցան մեքենայով ախտահանվել են Կալինինի 2-րդ նրբ, Շամախյան, Թումանյան, Այգեստան, Կալինինի 4-րդ նրբ., Աբովյան, Սայաթ-Նովա, Շահումյան, Մյասնիկյան փողոցները, Դիլիջան բժշկական կենտրոնի տարածքը, ախտահանվել են 5 աղբատար մեքենաներ, 87 աղբամաններ, թվով 2 խանութներում իրականացվել է մոնիթորինգ՝ ճշտվել են ցուցակով ներկայացված ապրանքների գները:

  #Մնատանը #միասինհաղթենքկորոնավիրուսին

 

Հրապարակվել է։ 07:51 10/04/2020