Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խմելու ջրի խնդիր սահմանամերձ Նոյեմբերյանում եւ Բերդավանում


Վերջին օրերին  խմելու ջրի խնդիրը սրվել  է Ադրբեջանին սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում եւ խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բերդավան գյուղում։  Այդ երկու բնակավայրերում  էր խմելու ջրի մատակարարումն իրականացնում է «Վեոլիա ջուր»  ընկերությունը։  Նոյեմբերյանում  ե ւ Բերդավանում  բաժանորդներին ջուրը տրվում է  օրվա մեջ մի քանի ժամ, մինչդեռ Նոյեմբերյան քաղաքի բաժանորդները «Վեոլիա ջուր»  ընկերության հետ խմելու   ջրի շուրջօրյա մատակարարման պայմանագիր ունեն։ «Վեոլիա ջուր»  ընկերության Նոյեմբերյան  ենթատեղամասի պետ   Էդիկ Միքայելյանը հայտնեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ Նոյեմբերյան  քաղաքի կենսապահովման հիմնարկների ՝ հիվանդանոցի, հրշեջ  ծառայության  եւ քաղաքի  բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը չընդհատվի։  Նա ասաց, որ Նոյեմբերյան քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է  երկու  տեղից՝ Գիժսար-Նոյեմբերյան  շուրջ 57 կմ երկարություն ունեցող ինքնահոս ջրագծից եւ Բերդավան գյուղի խորքային,  արտեզյան հորերից  պոմպերով  սնվող  ջրատարով։ Բերդավանի հորերից մղվող ջուրն ունի կրայնություն, այն իր որակով զիջում է Գիժսարից  տրվող ջրին։ Է Միքայելյանը հայտնեց, որ Գիժսարի ջրագծում  մի  քանի օր առաջ վթար է տեղի ունեցել, իրենց աշխատողները սարեր մեկնելով՝ այն վերացրել են, սակայն դրանից հետո վթար է առաջացել  ինքնահոս ջրագծի մեկ այլ հատվածում՝ Կարմիրգյուղ սարում ։ Բերդավանի խորքային հորերից ջուրը մատակարվում է   ջուրն  ուղղահայաց արտամղող  4 պոմպերի եւ  հորիզոնական մղող 2 պոմպերի միջոցով։ Է Միքայելյանը հայտնեց, որ  ջուրն ուղղահայաց արտամղող պոմպերից մեկն այժմ  աշխատում  է  կես հզորությամբ, ինչի պատճառով  հորից քիչ քանակի ջուր է մղվում։ Է Միքայելյանի խոսքերով՝  առաջիկայում պեմպերի փոխարինման , կարգավորման աշխատանքներ են կատարվելու։ Դրանից հետո Բերդավան գյուղի բնակչության խմելու ջրի խնդիրը կլուծվի, սակայն Նոյեմբերյան քաղաքին խմելու ջրով ապահովելու համար միայն  Բերդավանի խորքային հորերից մղված ջուրը բավարար չէ, դրա հետ անհրաժեշտ է, որ  Գիժսարի ինքնահոս ջրագիծն անխափան գործի եւ  ջուր մատակարարի Նոյեմբերյան քաղաքին։ Է Միքայելյանը հայտնեց, որ խմելու ջրի պակասի խնդիրը ծագել է այն պատճառով, որ  ամառային  շոգ եղանակի պատճառով խիստ ավելացել են  բաժանորդների կողմից օգտագործվող ջրի ծավալները։ Նման իրավիճակ ստեղծվել  էր նաեւ 2019թ ամռանը, սակայն Նոյեմբերյանի ենթատեղամասի աշխատակիցներն այն ժամանակ  կարողացան  արագ կերպով   նորոգումներ կատարել Բերդավանի պոմպակայանում եւ լրացնել ջրի պակասորդը։

Հրապարակվել է։ 08:56 09/07/2020