CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խաղաղ ընդվզման երթ` Նոյեմբերյանում (ֆոտոշարք)

Ապրիլի 21-ին, ժամը 12-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական`հայ-հունական բարեկամության զբոսայգուց մեկնարկեց խաղաղ ընդվզման երթ: Երթի մասնակիցների մեծամասնությունը երիտասարդներ էին: Նրանց ձեռքին եռագույն դրոշներ էին, «Քայլ արա, մերժիր Սերժին» գրառումով պաստառ, երթի մասնակիցները վանկարկում էին այդ կարգախոսը: Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող «ֆուռերի», Նոյեմբերյանի փողոցներով անցնող մարդատար ավտոմեքենաների վարորդները մեքենաների ձայնային բարձր եւ երկար ազդանշաններով ողջունում էին ցուցարարներին: Նոյեմբերյան քաղաքի փողոցներով երթի ընթացքում դրա մասնակիցների թիվն աստիճանաբար ավելանում էր: Նոյեմբերյան քաղաքից հետո երթի մասնակիցները շարժվեցին  Կողբ-Բերդավան-Զորական-Հաղթանակ երթուղով, նրանց  ձայնային ազդանշանները միացրած ավտոմեքենաներ են ուղեկցում: Հայտարարվել է  Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը փակելու մտադրության մասին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

Հրապարակվել է։ 15:00 21/04/2018